«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տայի ծառայություններով, հայտնում է Yahoo-ն։
Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 15 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել 28-ամյա ֆուտբոլիստից։
Տան արդեն հայտնել է, որ «Բայերի» հետ չի երկարաձգելու 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը և հեռանալու է ակումբից։ Այժմ նա իր ապագայի հարցում բանակցում է Մյունխենի «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ։
Տան և Ֆլիկը միասին աշխատել են Գերմանիայի ազգային հավաքականում։ 59-ամյա մասնագետը վստահ է, որ նա կարող է լրջորեն ամրապնդել իր գլխավորած թիմի պաշտպանությունը և դեմ չէ ամռանը նրա հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում։
Bild-ը գրում է, որ գերմանացի պաշտպանը չի ցանկանում տեղափոխվել Իտալիայի Ա սերիա և արդեն մերժել է Թուրինի «Յուվենտուսի» ու Միլանի «Ինտերի» առաջարկները։
Ջոնաթան Տան «Բայերում» հանդես է գալիս 2015 թ. հուլիսից, 370 խաղում դարձել 15 գոլի ու 12 ասիստի հեղինակ։