Logo

Ֆլիկը «Բարսելոնայի» կազմն ամրապնդելու երկու տարբերակ է դիտարկում

00:21 / 26.12.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել թիմի կազմը։

Diario Sport-ը հայտնում է, որ մի շարք անհաջող հանդիպումներից հետո գերմանացի մասնագետը մտադիր է ձեռք բերել ֆիզիակապես ամուր հենակետային կիսապաշտպանի։

Ֆլիկն այդ դիրքի համար դիտարկում է սաուդյան «Ալ Իթիհադի» ու Ֆրանսիանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեի և Մյունխենի «Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստ Լեոն Գորեցկայի տարբերակները։

Այդուհանդերձ, կատալոնական ակումբի համար շատ բարդ կլինի հունվարին համալրումներ կատարել, քանի որ ֆինանսական խնդիրները շարունակվում են։ «Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակը լինելու է մրցաշրջանի երկրորդ հատվածի համար կիսապաշտպան Դանի Օլմոյին ու հարձակվող Պաու Վիկտորին գրանցելը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա