Logo

Ֆլիկը` 17-ամյա Յամալին հանգստի հնարավորություն չտալու մասին

22:21 / 24.09.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա վինգեր Լամին Յամալին հանգստի հնարավորություն չտալու մասին:

«Մարզչական անձնակազմն ունի խաղացողների մասին անհրաժեշտ տեղեկատվություն. այժմ նա հանգստի կարիք չունի։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց կարծում եմ, որ նա իրեն լավ է զգում։ «Խետաֆեի» դեմ պետք է ուժեղ կազմով հանդես գանք։ Լամինն անհավանական է այս մրցաշրջանում և պետք է շարունակի նույն ոգով»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը։

Յամալը 2024/25 մրցաշրջանում 6 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 ասիստ։ «Բլաուգրանան» հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 25-ին և իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում ընդունելու է «Խետաֆեին»։ Կատալոնական ակումբը մեկնարկային 6 խաղում հաղթել է և 18 միավորով առաջնության առաջատարն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ