«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Լամին Յամալի տրամադրվածության մասին «Ոսկե գնդակը» չստանալուց հետո, հայտնում է AS-ը:
«Խոսել եմ Լամինի հետ. նա լավ է զգում, դրական է ընդունել «Ոսկե գնդակը» չհաղթելու փաստը: Նա շատ մոտիվացված է առաջիկա տարիների համար, քանի որ ապացուցելու շատ բան ունի: Դեմբելեն արժանիորեն հաղթեց «Ոսկե գնդակը»: Յամալը շատ շուտով ամբողջությամբ կվերականգնվի վնասվածքից և կվերադառնա խաղադաշտ»,- ասել է Ֆլիկը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


