Logo

Ֆլիկ. «Ուզում ենք 3 միավոր վաստակել Հայաստանի դեմ խաղում ու տարին ավարտել հաղթանակով»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.11.2021ՍՊՈՐՏ
Ֆլիկ scaled - Ֆլիկ. «Ուզում ենք 3 միավոր վաստակել Հայաստանի դեմ խաղում ու տարին ավարտել հաղթանակով»
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 10 տուր

14 Նոյեմբեր 2021 - 21:00

1

Հայաստան

4

Գերմանիա

0 - 1 Կայ Հավերց - 15`

0 - 2 Իլկայ Գյունդոգան - 49`

0 - 3 Իլկայ Գյունդոգան - 50`

1 - 3 Հենրիխ Մխիթարյան - 59`

1 - 4 Յոնաս Հոֆման - 64`

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի J խմբի վերջին տուրում նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Գերմանիայի ընտրանուն:

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է առաջիկա հանդիպման մասին:

«Հայաստանի հավաքականի համար վերջին տնային հանդիպումն է: Նրանք խաղալու են մեծ թիմի դեմ, ուստի մոտիվացված կլինեն, որ փոխհատուցեն իրենց վերջին պարտությունը: Բայց մենք ցանկանում ենք կանգնեցնել նրանց: Մենք ուզում ենք երեք միավոր վաստակել ու տարին ավարտել հաղթանակով»,- նախախաղային ասուլիսին ասել է Ֆլիկը:

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը նաև հայտնել է, որ վաղվա խաղում մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս գալու «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, տեղեկացրել, որ խաղին պատրաստ է նաև Կայ Հավերցը, որը մարզվում է ընդհանուր խմբում: Ֆլիկի խոսքով՝ նա նույնպես կլինի մեկնարկային կազմում:

Մեկնարկային կազմում ավագի թևկապով խաղադաշտ դուրս կգա Թոմաս Մյուլերը, Ռյուդիգերը չի մասնակցի խաղին, իսկ Նոյերին ու Ռոյսին հանգիստ է տրված:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա