Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի համար քննադատել է Լա լիգայի ղեկավարներին:
«Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», - գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին քննադատել էր նաև Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մասնակից թիմերից միակն էր, որը պատասխան խաղից առաջ ազգային առաջնության հերթական տուրի հանդիպումն անցկացրել էր կիրակի:


