Logo

Ֆլիկ. «Վատ չէր լինի, եթե երբեմն մենք բացեինք հաշիվը»

11:34 / 10.12.2025• Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է «Այնտրախտի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի խաղում տարած հաղթանակը (2-1), հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Չգիտեմ՝ գո՞հ եմ թիմի խաղից, թե՞ ոչ: Մի կողմից՝ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք բարդ խաղերում հավաքվել, փոխել ընթացքը և հաղթել: Դա խոսում է մեր ամուր հոգեբանության մասին:

Բայց վատ չէր լինի, եթե երբեմն մենք բացեինք հաշիվը, մենք լավ սկսեինք խաղը: Ամեն դեպքում, բարդ հանդիպում էր, շատ պահեր ստեղծելը հեշտ չէր»,- ասել է գերմանացին:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ