Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Սաուդյան Աաբիայում կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ մրցավեճի մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Ես միշտ ասում եմ, որ նրանք ունեն ֆանտաստիկ, համաշխարհային մակարդակի խաղացողներ։ Շատ տաղանդավոր են՝ սա է ամբողջը, ինչ կարող եմ ասել։ Ես կենտրոնացած եմ իմ թիմի վրա։ Կարևորը այն է, թե ինչպես ենք խաղում, ինչպես ենք սկսում խաղը։ Մենք ուզում ենք նվաճել գավաթը։
Ես կենտրոնացած եմ իմ թիմի վրա։ Եթե հաղթում ես, դա քեզ վստահություն է տալիս մրցաշրջանի ավարտի համար՝ դա նորմալ է։ Մենք միշտ դրական ենք մտածում։ Սա կարևոր խաղ է, մենք ուզում ենք մեր լավագույն կողմը ցույց տալ։ Ես լավ եմ զգում։ Խաղացողները ցանկանում են դա անել իրենց ընտանիքների, ակումբի և իրենց համար...
Եզրափակիչը եզրափակիչ է, բայց «Ռեալի» դեմ խաղը բոլորովին այլ բան է։ Ամբողջ աշխարհը ցանկանում է դիտել «Էլ կլասիկոն»։ Մենք կփորձենք մեր լավագույն կողմը ցույց տալ։ Մենք չենք լսում մարդկանց։ Գլխավորը լավ պատրաստ լինելն է։ Մենք կենտրոնացած ենք դրա վրա։ Մենք վստահ ենք և հավատում ենք, որ կարող ենք հաղթել»,- ասել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ վճռորոշ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


