«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է ակումբի` ԱՄՆ-ում հանդիպում անցկացնելու մասին, հայտնում է Mundo Deportivo-ն։
«Հասկանում եմ` որոշ խաղացողների շրջանում դժգոհողներ կան, բայց պետք է հարգենք Լա լիգայի որոշումը։ Ստիպված ենք խաղալ։
Մենք «Էսպանյոլի» դեմ 2026թ. առաջին խաղից առաջ ընդմիջում կունենանք։ Որոշումները պետք է հարգել»,- ասել է գերմանացի մասնագետը։
Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրի «Վիլյառեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» ստադիոնում։
Կարդացեք նաև՝
- ՈՒԵՖԱ-ն թույլ է տվել Լա լիգայի և Ա Սերիայի խաղեր անցկացնել Եվրոպայից դուրս
- Տեբաս. ««Ռեալը» դժգոհում է այն ամենից, ինչ անում է Լա լիգան»
- Ֆրենկի դե Յոնգը քննադատել է «Վիլյառեալի» դեմ խաղն ԱՄՆ-ում անցկացնելու գաղափարը
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


