«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ֆրանսիական «Բրեստի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի իսպանացի կիսապաշտպան Պեդրիի հասցեին։
«Մենք հասանք շատ կարևոր հաղթանակի։ Գոհ եմ ինչպես խաղի որակից, այնպես էլ արդյունքից։ Պեդրին անցկացրեց ֆանտաստիկ հանդիպում։ Նա հրաշալի էր գործում գնդակով ու կարևոր դեր էր կատարում դաշտում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո «Բարսելոնան» 12 միավորով երկրորդ տեղում է։