«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է «Աթլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի մասին, որը «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ, գրավել էր դարպասը, սակայն գոլը չեղարկվել էր կրկնակի հպման համար:
«Ի՞նչ կարող եմ ասել... Նյարդայնացնող իրավիճակ էր։ Ցավում եմ Խուլիանի համար։ Նա հիանալի ֆուտբոլիստ է` լավագույն հարձակվողներից մեկը։ Ավելին չեմ կարող ասել։ Տեսել եմ դրվագը և իրոք ցավում եմ»,- նշել է գերմանացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է As-ը։
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Աթլետիկոն» և «Բարսելոնան» մրցելու են միմյանց դեմ։ Հանդիպումը կկայանա մարտի 16-ին և ժամը 23:55-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: