«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում կայանալիք խաղի մասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մենք «Բարսելոնան ենք»՝ Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտներից, ու մեզ դուր է գալիս այս կարգավիճակը: Բայց գիտակցում ենք, որ այս մրցաշարում սխալվելու իրավունք չունենք: Հանդիպում ենք նախորդ մրցաշրջանի լավագույն թիմին. սա մեծ մարտահրավեր է մեզ համար: Այո՛, վնասվածքները շատ են երկու թիմերի կազմերում էլ, բայց կան արժանի փոխարինողներ: Բարդ խաղ է սպասում»,- ասել է գերմանացին:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


