«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ամփոփել է «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղը, որտեղ կատալոնացիները պարտվեցին 1-3 հաշվով, հաղորդում է իսպանական AS-ը:
««Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց, ստադիոնում էլ անհավանական մթնոլորտ էր: Կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել այս հանդիպումը: Երկխաղյա դիմակայությունում մենք ավելի լավն էինք:
Կիսաեզրափակիչում ենք, բայց խաղից հետո հանդերձարանում լռություն էր, ոգևորություն չկար: Ստիպված էի հանգստացնել բոլորին ու հիշեցնել՝ ուր ենք հասել»,- ասել է գերմանացի մասնագետը:
Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 4-0 հաշվով: