«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է ակումբի բժիշկ Կառլես Մինարո Գարսիայի մահվան մասին:
«Ես խոսել եմ ֆուտբոլիստների հետ։ Կառլեսի կորուստը մեծ հարված է մեզ համար։ Նա մեր հաջողության շատ կարևոր մասն էր։ Նա կշարունակի աջակցել մեզ, որտեղ էլ որ լինի։
Նման իրավիճակում կարևոր են հաղթանակները։ Թիմը, իհարկե, լավ վիճակում է։ Սա կարևոր պահ է, և բոլորը ցանկանում են հաջողության հասնել»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը։
Կառլես Մինարո Գարսիան մահացել է մարտի 8-ի երեկոյան։ Այդ հանգամանքով պայմանավորված` Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի «Բարսելոնա» - «Օսասունա» հանդիպումը հետաձգվել է։