«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի հանդիպումը: Խաղի ընթացքում կատալոնական թիմը հաշվի մեջ զիջել է 2:4 հաշվով, բայց արդյունքում հաղթել է՝ 5:4:
«Խելագար խաղ էր: Ամենադրականը, որ պետք է ընդգծել, մեր բնավորությունն է: Մենք քամբեք կատարեցինք, և այն հիասքանչ էր: Հենց դա է ֆուտբոլի իմաստը, ահա թե ինչու ենք սիրում այս խաղը: Իմ թիմերը երբեք այսպիսի քամբեք չէին կատարել:
Առաջին խաղակեսում, հանդիպման անցումային փուլերում մրցակիցը շատ ուժեղ էր: Մենք այն դիրքերում չէինք պաշտպանվում, որոնցում ուզում էինք: Փոփոխություններն ազդեցին խաղի վրա, և երկրորդ կեսում մենք շատ ավելի լավ տեսք ունեինք»,- գերմանացու խոսքն է մեջբերում Marca-ն: