Logo

Ֆլիկ. «Այսպիսի խաղի պայմաններում արդյունքը հիասթափեցնող է»

10:37 / 26.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղը (4:4), հայտնում է Marca-ն:

«Հաշվի առնելով, թե 0:2 հաշվից հետո ինչպես էինք խաղում, հիասթափված եմ արդյունքից: Բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք: Սակայն վերջին րոպեներին մեր դարպասին շատ գոլային պահեր եղան: Մրցակիցն էլ այնքան ուժեղ թիմ է, որ օգտագործում է այդ հնարավորությունները: Պետք է թիմով վերլուծենք բաց թողած գոլերը:

Այսօր հաղթանակի հիանալի շանս ունեինք: Մենք դեռ երիտասարդ թիմ ենք, որը կատարելագործվելու հնարավորություն կունենա»,- ասել է գերմանացին:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղը կկայանա ապրիլի 2-ին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա