Անգլիական «Լիվերպուլի» սան, եզրային պաշտպան Ջոն Ֆլենեգանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: 29-ամյա անգլիացին նման որոշում է կայացրել ծնկի խնդիրների պատճառով:
Ֆլենեգանը «Լիվերպուլի» գլխավոր թիմում խաղացել էր 2011-2016 և 2017 թվականներին, անցկացրել էր 51 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
Պաշտպան խաղացել էր նաև անգլիական «Բարնլիում» և «Բոլթոնում», շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսում», բելգիական «Շարլերուայում», դանիական «Կյոգեում», որի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել էր հուլիսի 1-ին:
Հիշեցնենք, որ Ֆլենեգանը 1 հանդիպման էր մասնակցել Անգլիայի ազգային հավաքականում: