Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
«Վիոլայի» գոլերը խփեցին կիսապաշտպաններ, ֆրանսիացի Յասին Ադլին ու արգենտինացի Լուկաս Բելտրանը։
Ռաֆաելե Պալադինոյի գլխավորած թիմը տարավ առաջին հաղթանակը 2025 թվականին։ «Ֆիորենտինան» ընդհատեց բոլոր մրցաշարերում առանց հաղթանակների 7-խաղյա շարքը։
Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 36 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Լացիոն» 39 միավորով չորրորդն է։
Իտալիայի Ա Սերիա, 22-րդ տուր
«Լացիո» - «Ֆիորենտինա»` 1-2
Ադամ Մարմուշ, 90+2 - Յասին Ադլի, 11, Լուկաս Բելտրան, 17
Հեռացում` Յասին Աելի, 64 («Ֆիորենտինա)
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):