Իտալացի Պաոլո Վանոլին նշանակվել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Կողմերը մրցաշրջանի ավարտից հետո կարող են մեկ մրցաշրջանով երկարաձգել ժամկետը:
Bentornato a Firenze, Paolo Vanoli💜⚜️#forzaviola #fiorentina pic.twitter.com/7qOdOH5iRZ
— ACF Fiorentina (@acffiorentina) November 7, 2025
53-ամյա մասնագետը փոխարինել է Ստեֆանո Պիոլիին, որն օրեր առաջ հեռացվել էր գլխավոր մարզչի պաշտոնից:
«Ֆիորենտինան» Ա Սերիայում 10 խաղից հետո 4 միավորով վերջին` 20-րդ տեղում է:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


