Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։
Ֆլորենցիան ներկայացնող թիմից մեկական գոլ խփեցին գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը, իտալացի կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան և իսլանդացի հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը։
«Վիոլան» 48 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Բիանկոներին» 52 միավորով 5-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 29-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»` 3-0
Ռոբին Գոսենս, 15, Ռոլանդո Մանդրագորա, 18, Ալբերտ Գուդմունդսոն, 53


