Իտալական «Ֆիորենտինան» ու իսպանացի անվանի դարպասապահ Դավիդ դե Խեան երկարաձգելու են պայմանագիրը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ 34-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ։ Չնայած դրան` «Վիոլան» Դե Խեային համարում է ակումբի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբն այդ ամենով պայմանավորված` մինչև 2026 թ. հունիսի 30-ը երկարաձգելու է նրա հետ պայմանագիրը։
Դավիդ դե Խեան մեկ տարի ազատ գործակալի կարգավիճակում լինելուց հետո 2024 թ. օգոստոսին է տեղափոխվել «Ֆիորենտինա», 11 խաղում դարպասը 4 անգամ պահել անառիկ։