Logo

«Ֆիորենտինան» հաղթեց, «Ռոման» կրկին պարտվեց

20:32 / 10.11.2024Ֆուտբոլ
null

«Ֆիորենտինան» Իտալիայի Ա սերիայում տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը և 12-րդ տուրում սեփական դաշտում 3-1 հաշվով պարտության մատնել «Վերոնային»։

Ֆլորենցիան ներկայացնող ակումբից հեթ-տրիկ է գրանցել Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մոյզե Քինը, որը խփած գոլերի քանակը հասցրել է 8-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացել երկրորդ տեղ։

Ռաֆաելե Պալադինոյի գլխավորած թիմը 25 միավորով երրորդ տեղում է, «Վերոնան» 12 միավորով 14-րդն է։

«Ռոման» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և «Օլիմպիկո» ստադիոնում գոլառատ խաղում չի կարողացել կոտրել «Բոլոնիայի» դիմադրությունը` 2-3։ «Ջալոռոսիին» չի օգնել նաև իտալացի վինգեր Ստեֆան Էլ Շարավիի դուբլը։

«Բոլոնիան» 18 միավորով բարձրացել է 8-րդ տեղ, հռոմեական ակումբը ունի 13 միավոր և 12-րդ տեղն է զբաղեցնում։

Իտալիայի Ա սերիա, 12-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Վերոնա»` 3-1 

Մոյզե Քին, 4, 59, 90+2 - Սուատ Սերդար, 18

«Ռոմա» - «Բոլոնիա»` 2-3 

Ստեֆան Էլ Շարավի, 63, 82 - Սանտիագո Կաստրո, 25, Ռիկարդո Օրսոլինի, 66, Յեսպեր Կարլսոն, 77

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ