Logo

«Ֆիորենտինան» գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում հաղթեց «Ատալանտային»

00:55 / 04.04.2024Ֆուտբոլ
null

«Ֆիորենտինան» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում ընդունեց Բերգամոյի «Ատալանտային» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 31-րդ րոպեին խփեց տանտերերի իտալացի կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան:

Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին «Ատալանտայի» ստադիոնում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» տանը 2-0 հաշվով հաղթել էր Հռոմի «Լացիոյին»:

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ֆիորենտինա» - «Ատալանտա»՝ 1-0 (տեսանյութ)

Ռոլանդո Մանդրագորա, 31

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ