Logo

«Ֆիորենտինան» ու Դե Խեան նոր պայմանագիր են ստորագրել

00:38 / 31.05.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Ֆիորենտինան» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ նոր պայմանագիր է կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

34-ամյա Դե Խեայի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը:

Իսպանացին նախորդ տարվա ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել «Ֆիորենտինայի» կազմը: 2024/2025 մրցաշրջանում Դե Խեան 42 խաղ է անցկացրել, 11-ում անառիկ է պահել «Ֆիորենտինայի» դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ