Logo

«Ֆիորենտինան» 7 գոլ խփեց, «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ռոմայի» հաղթանակները

23:56 / 12.12.2024Ֆուտբոլ
null

Եվրոպա լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Պլզենի «Վիկտորիայի» նկատմամբ։

Մանկունյական գրանդը հաղթեց երկրորդ խաղակեսում դանիացի հարձակցող Ռասմուս Հոյլունի դուբլի շնորհիվ։

Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 12 միավորով 6-րդ տեղ բարձրացավ, չեխական ակումբն ունի 9 միավոր և 15-րդն է։

«Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ։ «Ջալոռոսին» միավորների քանակը հասցրեց 9-ի և 12-րդն է, «Բրագան» 7 միավորով` 23-րդը։

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում իտալական «Ֆիորենտինան» տնային խաղում 7-0 հաշվով պարտության մատնեց ավստրիական ԼԱՍԿ-ին։

«Վիոլայից» դուբլի հեղինակ դարձավ իտալացի վինգեր Ռիկարդո Սոտիլը։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 12 միավորով երկրորդ տեղում է, ԼԱՍԿ-ը 2 միավորով 34-րդն է։

Եվրոպա լիգա, հիմնական փուլ, 6-րդ տուր

​​​​​​«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 1-2 (տեսանյութ)

Մատեյ Վիդրա, 48 - Ռասմուս Հոյլուն, 62, 88

«Ռոմա» (Իտալիա) - «Բրագա» (Պորտուգալիա)` 3-0 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 10, Սաուդ Աբդուլհամիդ, 47, Մարիո Էրմոսո, 90+1

Հեռացում` Մաթեուս, 68 («Բրագա»)

Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր

«Ֆիորենտինա» (Իտալիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)` 7-0 (տեսանյութ)

Ռիկարդո Սոտիլ, 10, 58, Ջոնաթան Իկոնե, 22, Ամիր Ռիչարդսոն, 39, Ռոլանդո Մանդրագորա, 69, Ֆիլիպ Ստոյկովիչ, 82 (ինքնագոլ), Ալբերտ Գուդմունդսոն, 85 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա