Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական դաշտում 5-1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
Հյուրերը բոլոր գոլերը բաց են թողել դարպասապահ Մադուկա Օկոյեի կարմիր քարտից հետո։ Նա հեռացվել էր 8-րդ րոպեին:
«Վիոլան» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում տարավ առաջին հաղթանակը և 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ «Ուդինեզեն» 21 միավորով 11-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 16-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Ուդինեզե»` 5-1
Ռոլանդո Մանդրագորա, 21, Ալբերտ Գուդմունդսոն, 42, Չեր Ն'Դուր, 45+5, Մոյզե Քին, 56, 68 - Օմար Սոլե, 66
Հեռացում` Մադուկա Օկոյե, 8 («Ուդինեզե»)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


