Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) որոշել է փոխել աշխարհի առաջնությունների ձևաչափը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
FIVB-ը կավելացնի ԱԱ-ի մասնակիցների թիվը։ Տղամարդկանց ու կանանց եզրափակիչ մրցաշարերին կմասնակցեն 32-ական հավաքականներ։ Կլինեն 8 խմբեր՝ 4-ական թիմերով։ Խմբերում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականները պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում։
Վոլեյբոլի տղամարդկանց ու կանանց աշխարհի հաջորդ առաջնությունները կկայանան 2026 թվականին։ Ճապոնիան ներկայացրել է առաջնությունները հյուրընկալելու հայտ։ Դիտարկվում է նաև Լեհաստանի տարբերակը։ FIVB-ը վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերին։
Սերբիայի հավաքականը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)