ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան նվաճել է Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացած մրցաշարի եզրափակիչում 34-ամյա գրոսմայստերը թայ-բրեյքում հաղթել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին։ Մինչև թայ-բրեյքը (արմագեդոն) գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ, ևս 2 պարտիա ավարտվել է ոչ-ոքի։
Երրորդ տեղը գրավել է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը 4 պարտիաներում 3:1 հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։ ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատարը տարել է 3 հաղթանակ ու կրել մեկ պարտություն։
Հաղթանակի համար Հիկարու Նակամուրան կստանա 150 հազար դոլար։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 400 հազար դոլար է։