«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում:
TuttoJuve-ի հաղորդմամբ՝ բրազիլացու տեղափոխության վերաբերյալ պաշտոնական առաջարկ է կատարել «Յուվենտուսը»: «Ծեր սինյորան» պատրաստ է 23 միլիոն եվրո վճարել գործարքի կայացման համար:
Գալիք ամռանն ավարտվելու է Ֆիրմինոյի՝ մերսիսայդցիների հետ գործող պահմանագրի ժամկետն, այդ պատճառով էլ անգլիական ակումբը մտադիր է 30-ամյա ֆուտբոլիստին վաճառել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
2021/22 մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում Ֆիրմինոն մասնակցել է 35 հանդիպման, որոնցում խփել է 11 գոլ ու կատարել 5 ասիստ:


