Իտալիայի առաջնության 11-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում ուժերը կչափի «Ֆիորենտինայի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից:
«Ֆիորենտինա». Պիետրո, Բիրագի, Մարտինես, Միլենկովիչ, Դոդո, Ամրաբատ, Դունկան, Բոնավենտուրա, Կուամե, Կաբրալ, Գոնսալես:
«Ինտեր». Օնանա, Շկրինյար, Դե Վրեյ, Ակերբի, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Լաուտարո, Կորեա:
Հանդիպմանը կարող եք հետևել «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում: