Իտալիայի Ա Սերայի 9-րդ տուրի վերջին խաղում Հռոմի «Լացիոն» 4-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ֆլորենցիայի «Ֆիորենտինայի» նկատմամբ:
Հռոմեացիների կազմում աչքի ընկան ուրուգվայցի հենակետային Մատիաս Վեսինոն, իտալացի վինգեր Մատիա Զականիան, իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն ու իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն:
Այս հաղթանակից հետո «Լացիոն» 20 միավորով բարձրացավ 3-րդ տեղ, «Ֆիորենտինան» 9 միավորով 13-րդն է: Իտալիայի առաջնության առաջատարը «Նապոլին» է, որը վաստակել է 23 միավոր:
Իտալիայի Ա Սերիա, 9-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Լացիո»՝ 0-4 (տեսանյութ)
Մատիաս Վեսինո, 11, Մատիա Զականիա, 25, Լուիս Ալբերտո, 85, Չիրո Իմոբիլե, 90+1