Logo

Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

22:51 / 07.02.2025Ֆուտբոլ
null

Մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս խաղում, 17-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Վուլվերհեմփթոնի» Մ21 թիմի դարպասը: Այս անգամ խաղն անցկացվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի Մ21 առաջնության շրջանակում: 14-րդ տուրի տնային մրցավեճում «Սանդեռլենդի» երիտասարդական թիմը հաղթել է 5-0 հաշվով:

Գերագուսյանը նաև երկու ասիստ է կատարել:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» երիտասարդական թիմում առաջին գոլերը խփել էր «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի գավաթի արտագնա խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ