Իտալիայի հավաքականի կազմում 2006թ․ աշխարհի չեմպիոն Ֆիլիպո Ինձագին նշանակվել է «Սալերնիտանայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Ա Սերիայի 8-րդ տուրում «Մոնցայից» կրած 0-3 հաշվով պարտությունից հետո «Սալերնիտանան» պաշտոնանկ էր արել պորտուգալացի Պաուլու Սոուզային, որը թիմի ղեկը ստանձնել էր այս տարվա փետրվարին։
Սալերնոն ներկայացնող ակումբն Իտալիայի ընթացիկ առաջնությունում դեռևս հաղթանակ չունի և երեք միավորով ընթանում է նախավերջին տեղում։
Հիշեցնենք, որ Ֆիլիպո Ինձագին նախորդ մրցաշրջանում գլխավորում էր իտալական «Ռեջինան»։ 50-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է նաև «Միլանը», «Վենեցիան», «Բոլոնիան», «Բենևենտոն» և «Բրեշիան»։