Նիդերլանդների առաջնության 12-րդ տուրում «Վիտեսը» 1:3 հաշվով պարտվել է «Հերենվենին»: Խաղից հետո «Վիտեսի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կոկուն հրաժարական է տվել, տեղեկացնում է Voetbal International-ը:
53-ամյա մարզիչը երկար ժամանակ է ճնշման տակ էր գտնվում երկրպագուների կողմից: Թիմի ֆաները խաղի ժամանակ պաստառներ են բացել` պահանջելով նիդերլանդցու հրաժարականը:
«Վիտեսը» մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է: Նախորդ տարի նույնպես Կոկուի թիմը բարդ իրավիճակում էր, բայց կարողացավ 10-րդ տեղը գրավել: Այս անգամ վատ արդյունքների համար երկրպագուները մարզչից պահանջել են հեռանալ, իսկ թիմի ավագ Մարկ վան Գիկելին առանձնազրույցի կանչել: Վան Գիկելը «Հերենվենի» դեմ խաղում կարմիր քարտ է ստացել:
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերան սկսել է ՊՍՎ-ում, որին հետ 5 տարում 6 տիտղոս է նվաճել: Այնուհետև նա մարզել է «Ֆեներբախչեն» և «Դերբի Քաունթին»: Կոկուն «Վիտեսում» աշխատում էր 2022-ի սեպտեմբերից: