Logo

«Ֆիլադելֆիայի» հզոր քամբեքը, «Քլիվլենդի» և «Միլուոկիի» հաղթանակները

13:06 / 01.05.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի առաջին փուլի 5-րդ խաղում «Նյու Յորք Նիքսը» տանն օվերթայմում 106-112 հաշվով պարտվել է «Ֆիլադելֆիային»:

«Սիքսերսիի» կազմում 46 միավոր է վաստակել խաղարկող Թայրիզ Մաքսին, ընդ որոմ, ամերիկացին հանդիպման վերջում 3 միավորանոց նետումով թիմին փրկել է պարտությունից: 23-ամյա բասկետբոլիստը կարիերայում ամենաշատ միավորներն է վաստակել փլեյ-օֆֆի մեկ խաղում:

«Քլիվլենդ Քավալյերզը» տանը լարված պայքարում 104-103 հաշվով առավելության է հասել «Օռլանդո Մեջիքի» նկատմամբ և դիմակայությունում առաջ է անցել հաշվի մեջ՝ 3-2: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Պաոլո Բանկերոն, որը «Օռլանդոյի» կազմում վաստակել է 39 միավոր:

«Միլուոկի Բաքսը» շանս չի տվել «Ինդիանա Պեյսերսին» (115-92) և դիմակայությունում կրճատել է հաշվի տարբերությունը՝ 2-3:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա