«Սիքսերսի» թեթև հարձակվող Քելի Ուբրեին ավտոմեքենա է հարվածել Ֆիլադելֆիայում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ 19:00-ի հատվածում: Միջադեպից հետո բասկետբոլիստը ևս 300 մետր կարողացել է քայլել, այնուհետև նրան օգնության են հասել բժիշկները: Ամերիկացին հենց այդ թաղամաում է բնակվում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:
27-ամյա բասկետբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, որտեղից նա այսօր դուրս է գրվել, գրում է ինսայդեր Էդրիեն Վոջնարովսկին: Ամերիկացին ստիպված է լինելու երկար ժամանակ ապաքինվել, բայց մրցաշրջանը նրա համար դեռ ավարտված չէ: Ակումբը սպասում է, որ նա գարնանը կկարողանա խաղալ:
Ֆիլադելֆիայի իրավապահները հետաքննություն են անցկացնում միջադեպի կապակցությամբ:
Ուբրեն ամռանն էր «Շարլոտից» տեղափոխվել «Սիքսերս» և հիանալի մեկնարկել նոր մրցաշրջանում: Նա անկացրած 8 խաղում միջինը վաստակել է 16 միավոր և տիրել 5 անդրադարձի: