Logo

Ֆիլ Ֆոդենի հակառեկորդը

23:59 / 20.12.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենն Անգլիայի ընթացիկ առաջնությունում ամենաշատ հարվածներ կատարած ֆուտբոլիստն է, բայց ոչ մի գոլ չի խփել: 2023/2024 մրցաշրջանում Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ֆոդենը 24 հարված է կատարել, հայտնում է Squawka-ն։

24-ամյա ֆուտբոլիստը երեք անգամ է դիպուկ գտնվել: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը ներքին առաջնությունում մեկ ասիստ է կատարել:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆոդենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Երեք գոլերն էլ խփել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ