Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականի հավակնորդների ցուցակը, որում տեղ է գտել 23 խաղացող։
Տարվա թիմը կորոշվի ֆուտբոլիստների շրջանում անցկացվելիք քվեարկության արդյունքում։ Նրանք կընտրեն մեկ խաղացող յուրաքանչյուր դիրքի համար։
Տարվա խորհրդանշական հավաքականի կազմը կհրապարակվի հունվարի 15-ին։