ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Կատարում կայանալիք ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության պաշտոնական երգը, որը կոչվում է Light the sky («Լուսավորիր երկինքը»):
- Տեսանյութը դիտելու համար սեղմեք YouTube վիդեոհարթակ տանող հղումին
Հիշեցնենք, որ աշխարհի 22-րդ առաջնությունը տեղի է ունենալու նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: Կատարն առաջին անգամ է ընդունելու Մունդիալը:
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարը կանցկացվի ոչ թե մայիսին, հունիսին կամ հուլիսին, այլ նոյեմբեր-դեկտեմբերին՝ պայմանավորված Կատարում ամառային բուռն շոգով:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի 32 հավաքական: Աշխարհի գործող չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է: