Logo

ՖԻՖԱ-ն մերժել է «Վանի» նախկին ֆուտբոլիստի հայցն ակումբի դեմ 

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:50 / 22.07.2022• Հայկական ֆուտբոլ
ՖԻՖԱ-հայց

ՖԻՖԱ-ի Վեճերի լուծման պալատն այս տարվա հուլիսի 11-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է Չարենցավանի «Վանի» նախկին ֆուտբոլիստի հայցն ընդդեմ ակումբ։ Կառույցը հաստատել է պայմանագրի երկկողմանի վաղաժամկետ լուծման հետ կապված ակումբի գործողությունների իրավաչափությունը, հայտնում է «Վան» ՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նշված պալատում իրականացված վարույթի շրջանակում ակումբի շահերը հաջողությամբ ներկայացրել է «Արտ Լեգալ» փաստաբանական գրասենյակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ