Logo

FIFA The Best․ Մեսին Հոլանդին գերազանցել է հավաքականների ավագների քվեարկության շնորհիվ

14:30 / 16.01.2024Ֆուտբոլ
null

Հայտնի են դարձել Լոնդոնում կայացած FIFA The Best մրցանակաբաշխության քվեարկության մանրամասները։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը հավաքել էին հավասար՝ 48-ական ձայն, սակայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին էր հասել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողին։

Հոլանդն ավելի շատ ձայներ էր հավաքել մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքում, իսկ երկրպագուներն ու հավաքականների ավագներն ավելի շատ ձայներ տվել են Մեսիին։ Որոշիչ է եղել հավաքականների ավագների քվեարկությունը, որի արդյունքում արգենտինացին ստացել է 107 ձայն, իսկ նորվեգացին՝ 64։

Քվեարկությունում երրորդ տեղը գրավել էր Փարիզի ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որը ստացել էր 35 ձայն։

Հիշեցնենք, որ 36-ամյա Մեսին The Best մրցանակին արժանացել էր նաև 2019 և 2022 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ