Փարիզում ընթացող The Best մրցանակաբաշխությունում Պոզնանի «Վարտայի» հաշմանդամություն ունեցողների թիմի լեհ ֆուտբոլիստ Մարցին Օլեքսին արժանացավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով տարվա լավագույն գոլի մրցանակին։
Մարցին Օլեքսին ստացավ հունգարացի լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը։
Մեկ ոտքն անդամահատված լեհ ֆուտբոլիստը շրջադարձ հարվածով գրավել էր լեհական «Ստալի» դարպասը։
Մրցանակին հավակնում էին նաև Լոնդոնի «Տոտենհեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնն ու ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Դմիտրի Պայետը: