Logo

FIFA The Best. Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 25.11.2020ՍՊՈՐՏ
https specials images.forbesimg.com imageserve 1176641606 0x0 - FIFA The Best. Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:12

-

-

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են The Best ամենամյա մրցանակին:

Տարվա լավագույնի կոչման համար կպայքարեն Տիագո Ալկանտարան («Բավարիա»/«Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Նեյմարը (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ Մադրիդ»), Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»)

ՖԻՖԱ The Best-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին ու կանցկացվի օնլայն ձևաչափով: Դա պայմանավորված է աշխարհում տիրող կորոնավիրուսի համաճարակով: Քվեարկությունը լավագույնների որոշման համար մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 25-ին ու ավարտվում է դեկտեմբերի 9-ին:

2019-ին լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ