Logo

ՖԻՖԱ. Տարվա լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդները

18:03 / 13.12.2023Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2023 թվականի լավագույն մարզիչի մրցանակի երեք հավակնորդներին։

Ցուցակում տեղ են գտել Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Սիմոնե Ինձագին («Ինտեր») և Լուչիանո Սպալետին («Նապոլի» / Իտալիայի հավաքական)։

2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» ձևակերպել էր թրեբլ՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, գավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող։ «Ինտերը» հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու նվաճել Իտալիայի գավաթը, իսկ «Նապոլին» 33 տարվա ընդմիջումից հետո դարձել էր Իտալիայի չեմպիոն։

The Best FIFA Football Awards մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 15-ին Լոնդոնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա