Logo

FIFA 23-ում ամենաշատ վարկանիշային միավորներ ունեցող ֆուտբոլիստները

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:31 / 01.09.2022• ՍՊՈՐՏ
null

Համացանցում հայտնվել է FIFA 23 համակարգչային խաղում ֆուտբոլիստների հավանական վարկանիշային միավորները:

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսին ու Կիլիան Մբապեն, կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին, Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ունեն ամենաշատ վարկանիշային միավորը՝ 91։

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է 90 բալ, իսկ ՊՍԺ-ի աստղ Նեյմարը՝ 89։

FIFA 22-ի համեմատ, Մեսին 2 միավոր է կորցրել, իսկ Ռոնալդուն՝ 1։ Երկու ֆուտբոլիստներից էլ նվազեցվել է արագության ցուցանիշը («pace»), որը հիմա 81 է։

FIFA 23-ում ցուցանիշների ամենաշատ աճը գրանցել են Ռաֆայել Լեաուն (+7,84), Վինիսիուս Ժունիորը  (+6,86) և Դարվին Նունյեսը  (+6,82)։

FIFA 23-ը կթողարկվի սեպտեմբերի 30-ին և հասանելի կլինի համակարգիչներում, PS4-ում, PS5-ում, Xbox One-ում и Xbox Series X|Sw-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ