Logo

ՖԻՖԱ-ի նախագահ․ «Նման բան երբեք պետք է չլինի»

21:22 / 01.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակին։ Ավելի վաղ իսպանացի ֆունկցիոները 90 օրով զրկել էր ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից։

«Ցավոք, այդ հիանալի չեմպիոնուհիների տոնը մթագնեց եզրափակիչ սուլիչից հետո տեղի ունեցածը և այն, թե ինչ է կատարվում վերջին օրերին։ Նման բան երբեք պետք է չլինի։ Սակայն դա տեղի ունեցավ, և ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն անմիջապես իր վրա վերցրեց պատասխանատվությունն ու քայլեր ձեռնարկեց։

Մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ կարող ենք աջակցել կանանց ու կանանց ֆուտբոլն ապագայում։ Խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս»,- սոցցանցերում գրել է Ինֆանտինոն։

Հիշեցնենք, որ Լուիս Ռուբիալեսը սկանդալի կենտրոնում էր հայտնվել Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխությունից հետո։ Ոսկե մեդալները հանձնելիս նա նախ գրկել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին, այնուհետև համբուրել նրա շուրթերը։

Եզրափակիչում Իսպանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր 2022թ. Եվրոպայի չեմպիոն Անգլիայի հավաքականին ու պատմության մեջ առաջին անգամ դարձել աշխարհի չեմպիոն։ Երկու թիմերն էլ առաջին անգամ էին խաղում ԱԱ-ի եզրափակիչում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ