2034թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու գլխավոր թեկնածուն Սաուդյան Արաբիան է։ Անգլիական Daily Mail-ը ՖԻՖԱ-ի ղեկավար կազմին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացել է` որոշումը գրեթե կայացված է․
«ԱԱ-2034-ը Սաուդյան Արաբիայում անցկացնելու տարբերակը ոչ թե հավանական է, այլ արդեն գրեթե որոշված է: Փողերը կրկին իրենց դերը խաղացին: Մունդիալը ՖԻՖԱ-ին միլիարդներ է բերելու»:
Նշվում է, որ Աֆրիկայի բոլոր 54 երկրները մտադիր են քվեարկել Սաուդյան Արաբիայի օգտին, իսկ Ասիայից՝ 47 երկիր: ԱԱ-2034-ը հյուրընկալելու մյուս թեկնածուն Ավստրալիան է, որը հետզհետե սկսել է չհավատալ հնարավոր հաղթանակին:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում, Մունդիալ 2030-ը՝ Իսպանիայում, Պորտուգալիայում, Մարոկկոյում, ինչպես նաև մեկական խաղ կկայանա Ուրուգվայում, Արգենտինայում ու Պարագվայում: