Logo

ՖԻՖԱ-ն «Լեոնին» զրկել է աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու իրավունքից

19:57 / 21.03.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՖԻՖԱ-ն մեքսիկական «Լեոն» ակումբին զրկել է աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու իրավունքից, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը:

Որոշումը կայացրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Բողոքարկման կոմիտեն: Պատճառն այն է, որ մրցաշարին չեն կարող մասնակցել նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբներ: «Լեոնը» և «Պաչուկան» պատկանում են Grupo Pachuca-ին:

Դեռևս հայտնի չէ, թե որ ակումբը կփոխարինի «Լեոնին»:

2025 թվականին աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 32 ակումբների մասնակցությամբ։ Մրցաշարը տեղի կուենա ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ