ՖԻՖԱ-ն խիստ պատիժ է սահմանել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնից հեռացած Լուիս Ռուբիալեսի վերաբերյալ, հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը։
46-ամյա իսպանացի ֆունկցիոները 3 տարով զրկվել է ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից։
Լուիս Ռուբիալեսը սկանդալի կենտրոնում էր հայտնվել Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխությունից հետո։ Ոսկե մեդալները հանձնելիս նա նախ գրկել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին, այնուհետև համբուրել նրա շուրթերը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2023-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր 2022թ. Եվրոպայի չեմպիոն Անգլիայի հավաքականին ու պատմության մեջ առաջին անգամ դարձել աշխարհի չեմպիոն։


