Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) աշխատանքային խումբ է ձևավորում՝ վերանայելու միջազգային խաղերի գործող կանոնակարգը, որպեսզի ուսումնասիրի ազգային լիգաների խաղերն արտասահմանում անցկացնելու հնարավորությունը, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ներկայումս ձևավորվում է 10-15 հոգանոց աշխատանքային խումբ, որը հնարավոր փոփոխությունների համար տեղեկություններ կհավաքագրի։ Այս աշխատանքն իրականացնելուց հետո խումբը պետք է համապատասխան առաջարկություններ ներկայացնի ՖԻՖԱ:
ՖԻՖԱ-ն կանոնակարգի որոշակի փոփոխություններով կստեղծի իրավական հիմք, ինչը թույլ կտա մոտ ապագայում եվրոպական թոփ լիգաների խաղեր անցկացնել ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում։